Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

ՈՒմ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը

ՈՒմ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը
18.12.2015 | 01:44

Օրերս «Ֆլորենս» ռեստորանում ՀՀԿ-ականների հավաքը շատ հետաքրքիր, հանգիստ մթնոլորտում է անցել, առանց «տաշ-տուշի»: Այս կարծիքը հայտնեց հավաքին մասնակցած ՀՀԿ-ական մեր զրուցակիցը` հավելելով, որ նախագահը երկար, մինչև ուշ գիշեր զրուցել է, լսել բոլորին, պատասխանել հարցերին: «Բոլորի հոգիներում ինչ «անթեղված» էր, ասել են, պատմել»,- վստահեցրեց մեր զրուցակիցը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից գոհ է եղել նախագահը, բայց խոսքի ընթացքում պարբերաբար նշել է, թե իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է: Ներկաների դիտարկմամբ, սա ինչ-որ մարդկանց «բան հասկացնելու» համար էր մերթ ընդ մերթ բարձրաձայնվում: Նույն աղբյուրի փոխանցմամբ, որոշ ՀՀԿ-ականների հանդեպ Սերժ Սարգսյանն ընդգծված սառն է եղել, ավելին, ոմանք արժանացել են անգամ կոշտ նկատողության:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ